ԳՈՒՖԸ ՍԻՐԵԼԻԻՆ ՆՎԻՐԵԼ Է ԱՎՏՈՄԵՔԵՆԱ ԵՎ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ է ՄԱՐՏԻ 8-Ը
copy image url

ԳՈՒՖԸ ՍԻՐԵԼԻԻՆ ՆՎԻՐԵԼ Է ԱՎՏՈՄԵՔԵՆԱ ԵՎ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ է ՄԱՐՏԻ 8-Ը

Ավելին 4 տարի առաջ - 22:30 09-03-2021

Գուֆը Յուլիա Կորոլեվային, ում հետ հարաբերությունների մասին պաշտոնապես հաստատել է անցյալ տարի ամռանը, Կանանց միջազգային օրվա կապակցությամբ շնորհավորել է և նվիրել նոր ավտոմեքենա:

Այդ մասին տեսանյութով կիսվել է Ինստագրամում Յուլիա Կորոլեվան:

«My happy woman's day...Մաղթում եմ բոլոր գեղեցիկ կանանց փոխադարձ սեր, հոգատարություն, և ամենակարևորը բարությոն և անկեղծություն: Thank you my love»,- գրել է նա:

Նշենք, որ 2020 թվականի աշնանը տարածվեցին լուրեր Գուֆի և Յուլիայի ամուսնության վերաբերյալ, երբ Մալդիվներում Գուֆը վերջինիս նվիրեց շքեղ ադամանդյա մատանի:

Սակայն շուտով Յուլիան՝ ինքը հերքեց այդ մասին լուրերը: Ավելին՝ նա հայտարարեց, որ ռեպերի հետ իր հարաբերությունները լուջ չի համարում, և եթե Գուֆի կյանքում հայտնվի նոր կին, առանց դժվարության բաց կթողնի ռեպերին իր կյանքից: Գուֆը նույնպես նշել է, որ Յուլիայի հետ շատ հեշտ է հասարակության մեջ, նա իրեն կարողանում է ներկայացնել հիանալի և նրա հետ չկան անհանգստացնող խնդիրներ: