Sputnik V ռուսական պատվաստանյութը այն հաստատող երկրների թվով երկրորդ տեղում է՝ շրջանցելով ամերիկյան Pfizer դեղամիջոցին: Այս մասին Twitter-ում հայտնել են ռուսական դեղամիջոց մշակողները:
«Sputnik V-ն աշխարհում երկրորդ ամենատարածված կորոնավիրուսային պատվաստանյութն է այն երկրների քանակով, որոնք հաստատել են դրա օգտագործումը: Շնորհակալություն վստահության համար»,- ասված է հաղորդագրության մեջ:
Առաջին տեղում AstraZeneca դեղամիջոցն է։ Այն հաստատվել է 49 երկրների կողմից: Դրան հաջորդում են Sputnik V-ն (45 երկիր), Pfizer-ը (43 երկիր) և Moderna-ն (19 երկիր):
Ավելի վաղ Եվրահանձնաժողովը հաստատել էր, որ ԵՄ երկրները կարող են ձեռք բերել «Sputnik V»:
Ռուսաստանը աշխարհում առաջին երկիրն էր, որը գրանցել է COVID-19-ի պատվաստանյութը: Դեղը պատրաստվել է Գամալեայի անվան ինստիտուտի կողմից`Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի հետ համատեղ: Այն ստացել է Sputnik V անվանումը: