ՌՈՒՍ ԿԻՆԸ ՁԵՎԱՑՐԵԼ Է, ԹԵ ՀՂԻ Է ԵՎ ՄԵՂԱԴՐԵԼ Է ԲԺԻՇԿՆԵՐԻՆ ԻՐ ՈՐԴՈՒՆ ԱՌԵՎԱՆԳԵԼՈՒ ՄԵՋ
copy image url

ՌՈՒՍ ԿԻՆԸ ՁԵՎԱՑՐԵԼ Է, ԹԵ ՀՂԻ Է ԵՎ ՄԵՂԱԴՐԵԼ Է ԲԺԻՇԿՆԵՐԻՆ ԻՐ ՈՐԴՈՒՆ ԱՌԵՎԱՆԳԵԼՈՒ ՄԵՋ

Ավելին 4 տարի առաջ - 23:31 05-03-2021

Թաթարստանում Բուինսկի շրջանի բնակչուհին խաբել է ամուսնուն՝ հղիություն հորինելով: Դրանից հետո նա իբր մեկնել է Կազանում գտնվող Հանրապետական ​​կլինիկական հիվանդանոցի պերինատալ կենտրոն՝ ծննդաբերելու համար:
Երբ հայրը հասկացել է, որ իրեն ցույց չեն տալու իր նորածին որդուն, բժիշկներից բացատրություն է պահանջել: Կինը պնդել էր, որ երեխային իրեն չեն տվել: Իբրև թե երեխայի վիճակը վատացել է, և նա մնացել է ծննդատանը:
Հիվանդանոցի ընդունելության բաժանմունքի վարիչ Բուլատ Բեգիևի խոսքով՝ մարտի 4-ին ամուսիններն ու սկեսուրը դիմել են բժշկական հաստատություն: Կինը պնդում է, որ հիվանդանոց է ընդունվել փետրվարի 18-ին: 22-ին նա ծննդաբերել և դուրս է գրվել: Բայց իբրև թե երեխային իր մոտ չեն բերել:
Սակայն հիվանդանոցում բոլոր փաստաթղթերը ստուգելուց հետո պարզ է դարձել, որ այս կինն ընդհանրապես ծննդատանը չի եղել:

Ամենից շատ դիտված