ԱԴԵԼԸ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՎԵԼ Է
copy image url

ԱԴԵԼԸ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՎԵԼ Է

Ավելին 4 տարի առաջ - 11:19 05-03-2021

Երգչուհի Ադելը, բաժանումից երկու տարի անց, ավարտին է հասցրել ամուսնալուծության պաշտոնական գործընթացը։

Այս մասին հայտնում է Daily Mail–ը։

32–ամյա երգչուհին և նախկին ամուսինը՝ բարեգործական հիմնադրամի տնօրեն 46–ամյա Սայմըն Կոնեկին, վերջնական տեսքի են բերել ամուսնալուծության փաստաթղթերը։ Այս տեղեկությունը հաջորդել է այն լուրին, որ Ադելը միջնորդներ է վարձել 190 միլիոն դոլար կարողությունը նախկին ամուսնու հետ կիսելու համար։

Զույգը բաժանվել էր 2019 թվականի ապրիլին, որից 5 ամիս անց երգչուհին դիմել էր ամուսնալուծության համար։ Զույգի ամուսնալուծության գործընթացում ամենաբարդը եղել է որդու՝ Անջելոյի խնամակաության հարցը, որից հետո բարդությամբ երկրորդ տեղում է եղել ունեցվածքի բաժանման հարցը։

Ըստ աղբյուրի, այժմ Սայմըն Կոնեկիի միակ մտահոգությունն այն է, որ ինքը և Ադելը լավ ծնողներ մնան Անջելոյի համար։

Ամենից շատ դիտված