ՖեՈԴՈՐ ԲՈՆԴԱՐՉՈՒԿԸ ԵՎ ՊԱՈՒԼԻՆԱ ԱՆԴՐԵԵՎԱՆ ԴԱՐՁԵԼ ԵՆ ԾՆՈՂՆԵՐ
copy image url

ՖեՈԴՈՐ ԲՈՆԴԱՐՉՈՒԿԸ ԵՎ ՊԱՈՒԼԻՆԱ ԱՆԴՐԵԵՎԱՆ ԴԱՐՁԵԼ ԵՆ ԾՆՈՂՆԵՐ

Ավելին 4 տարի առաջ - 23:19 04-03-2021

Մարտի 2-ին ծնվել է ռեժիսյոր Ֆեոդոր Բոնդարչուկի և դերասանուհի Պաուլինա Անդրեևայի որդին՝ Իվան Ֆեոդորի Բոնդարչուկը: Այս մասին հայտնել է Պաուլինան ինստագրամյան գրառմամբ:

Դերասանուհու հղիության մասին փաստը բավականին երկար ժամանակ հաջողվել է գաղտնի պահել:

Հղիությունը թաքցնելու համար նա հրաժարվել է նկարահանվել «Дом»,«Чайка»,«№ 13D» ներկայացումներում: Եվ հաջորդ ամիսներին էլ նա շարունակել է նույն կերպ՝ զարմացնելով շատերին «Կինոտավր-2020»-ին չներկայանալով:

Ֆեոդոր Բոնդարչուկը և Պաուլինա Անդրեևան ամուսնացել են 2019 թ.-ին: Այս երեխան դերասանուհու առաջնեկեն է: Իսկ Ֆեոդորը նախկին ամուսնությունից ունի որդի՝ Սերգեյը, և դուստր՝ Վարվարան, ինչպես նաև՝ թոռնուհիներ: