ԶԱԽԱՐՈՎԱՆ ԽՈՍԵԼ Է ԳԵՐԻՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕՊՏԻՄԱԼ ՁԵՎԱՉԱՓԻՑ
copy image url

ԶԱԽԱՐՈՎԱՆ ԽՈՍԵԼ Է ԳԵՐԻՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕՊՏԻՄԱԼ ՁԵՎԱՉԱՓԻՑ

Արտաքին 4 տարի առաջ - 22:30 04-03-2021

ՌԴ Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է հայ և ադրբեջանցի ռազմագերիների փոխանակության ձևաչափին։ Նա մասնավորապես նշել է, որ պաշտոնական Երևանից և Բաքվից հաղորդվող թվային տվյալների միջև անհամապատասխանություններ կան, ինչը բարդացնում է խնդիրը։ Այս ուղղությամբ մեծ աշխատանք են տանում ռուս խաղաղապահները, որոնց գործուն միջնորդությամբ վերադարձվել է 79 մարդ (63 հայ և 16 ադրբեջանցի)։ Զախարովան ներկայացրել է նաև, որ Ռուսաստանը օպտիմալ է համարում «բոլորը՝ բոլորի դիմաց» ձևաչափը։

Ձեզ գուցե հետաքրքրի