Գերիների մեջ բարեկամ չունեմ, բայց վազելով եկա․ վերադարձած գերիների հարազատները հավաքվել են Մուրացան հոսպիտալի մոտ
copy image url

Գերիների մեջ բարեկամ չունեմ, բայց վազելով եկա․ վերադարձած գերիների հարազատները հավաքվել են Մուրացան հոսպիտալի մոտ

Ներքին 1 տարի առաջ - 18:37 13-12-2023
Հայաստան վերադարձած գերիների ծնողներն ու հարազատները հավաքվել են Մուրացան զինվորական հոսպիտալի մոտ, որտեղ քիչ անց կտեղափոխվեն 32 գերիները։

«Հեռուստացույցով տեղեկացա, միանգամից վազելով եկա այստեղ։ Ոչ մի բարեկամ ու ազգական չունեմ, ոչ էլ հարևան բայց դա հեչ կապ չունի։ Ուրախությունից եկել եմ»,-լրագրողների հետ զրույցում ասաց մի կին։

Հոսպիտալի մոտ հավաքվածների մեջ նաև կան երեխաներ, որոնք եկել են գերությունից վերադարձող հայրերին դիմավորելու։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը դեկտեմբերի 7-ին համատեղ հայտարարություն էին տարածել, ըստ որի՝ Ադրբեջանն ազատ է աարձակում 32 հայ զինծառայողների, Հայաստանը՝ 2 ադրբեջանցի զինծառայողների։

Նշենք, որ այսօր ժամը 15։00-ին 32 հայ գերիներ վերադարձել են Հայաստանի Հանրապետություն։