ԹՈՒՐՔԻԱՆ ԲՈՍՆԻԱ ԵՎ ՀԵՐՑԵԳՈՎԻՆԱՅԻ ՀԵՏ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ Է ԿՆՔԵԼ
copy image url

ԹՈՒՐՔԻԱՆ ԲՈՍՆԻԱ ԵՎ ՀԵՐՑԵԳՈՎԻՆԱՅԻ ՀԵՏ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ Է ԿՆՔԵԼ

Արտաքին 4 տարի առաջ - 16:05 04-03-2021

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը նախօրեին Անկարայում ընդունել է Բոսնիա և Հերցոգովինիայի պաշտոնակից Սիֆետ Պոդզիչի գլխավորած պատվիրակությանը:

Հաղորդվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային պաշտպանության ու անվտանգության, ինչպես նաև պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության հետ կապված հարցեր: Կարևորվել է նաև 2 երկրների միջև ռազմական ուսուցման բնագավառում առկա համագործակցության խորացմանը միտված քայլերը:

Հանդիպման ավարտին 2 երկրների միջև ստորագրվել է ռազմական ոլորտում ֆինանսական համագործակցության մասին պայմանագիր և դրամական օգնության տրամադրման մասին արձանագրություն:

Աղբյուրը՝ ermenihaber.am