ԱՄԱՐԱՍՈՒՄ ԿԻՐԱԿԻ ՕՐԵՐԻՆ ՊԱՏԱՐԱԳ ԿՄԱՏՈՒՑՎԻ․ ԱՐՑԱԽԻ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ
copy image url

ԱՄԱՐԱՍՈՒՄ ԿԻՐԱԿԻ ՕՐԵՐԻՆ ՊԱՏԱՐԱԳ ԿՄԱՏՈՒՑՎԻ․ ԱՐՑԱԽԻ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ

Ներքին 4 տարի առաջ - 16:05 04-03-2021

ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես սրբազանը Հանրային հեռուստաընկերության ասել է, որ թեմի 3 վանքը՝ Գանձասարը, Ամարասը և Դադիվանքը մշտապես պետք է գործեն։

Նա նշել է, որ Ամարասի վանքում, որը պատերազմից հետո հայտնվել է Ադրբեջանի հետ շփման գծի հարևանությամբ, կիրակի օրերին պատարագ կմատուցվի։

Վրթանես սրբազանը հավելել է, որ Արցախի հայկական վանքերում պետք է աղոթք հնչի՝ կոչ անելով հայ ուխտավորներին ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանում ապրող, ուխտագնացություն կատարել վանքեր։

Նա նշել է, որ երբեմն ադրբեջանցիները խոչընդոտներ են հարուցում հայ ուխտավորների համար, սակայն դրանք հնարավոր է լինում հաղթահարել ռուս խաղաղապահների օգնությամբ։