Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնի առթիվ Սուրբ Գայանե վանքում պատարագ կմատուցվի
copy image url

Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնի առթիվ Սուրբ Գայանե վանքում պատարագ կմատուցվի

Ներքին 3 տարի առաջ - 18:03 14-08-2021

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին օգոստոսի 15-ին նշելու է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը (Խաղողօրհնեք):

Ինչպես տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, բերկրառատ այս տոնի առիթով Սուրբ Գայանե վանքում ժամը 10:30-ին Սուրբ Պատարգ կմատուցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, Հայաստանի Աստվածաշնչային ընկերության գլխավոր քարտուղար Գերաշնորհ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը:

Հավարտ Սուրբ Պատարագի, Մայր Աթոռի Սուրբ Տրդատի բաց խորանին կկատարվի Խաղողօրհնեքի արարողություն, որից հետո օրհնված խաղողի ողկույզները կբաժանվեն հավատավոր ժողովրդին: