ԹՈՄ ՀԱՐԴԻՆ ՆԿԱՐԱՀԱՆՎԵԼՈՒ Է NETFLIX-Ի «HAVOC» ՔՐԵԱԿԱՆ ԹՐԻԼԵՐՈՒՄ:
copy image url

ԹՈՄ ՀԱՐԴԻՆ ՆԿԱՐԱՀԱՆՎԵԼՈՒ Է NETFLIX-Ի «HAVOC» ՔՐԵԱԿԱՆ ԹՐԻԼԵՐՈՒՄ:

Ավելին 4 տարի առաջ - 12:10 24-02-2021

Թոմ Հարդին նկարահանվելու է Netflix-ի «Havoc» քրեական թրիլերում:

Ֆիլմի ռեժիսորը «Рейд» դիլոգիայի(Ընդհանուր գաղափարով կապված երկու ստեղծագործություն) ռեժիսոր Գարեթ Էվանսն է: Սյուժեի կենտրոնում դետեկտիվ է, ում մարմնավորելու է Հարդին: Այն բանից հետո, երբ թմրանյութերի գործարքը չի ընթանում ըստ իր պլանի, նա ճանապարհ է ընկնում դեպի հանցագործ աշխարհի ամենախորքը՝ քաղաքական գործչի որդուն փրկելու և միևնույն ժամանակ բացահայտելու կոռուպցիան և դավադրությունը, որի մեջ խճճված է ամբողջ քաղաքը:

Ֆիլմի պրոդյուսերը Թոմ հարդին և Գարեթ Էվանսն են։

Ֆիլմի նկարահանումները սկսվելու են հունիսի վերջին, Ուելսում: Ֆիլմի թողարկման ամսաթիվը հայտնի չէ։