The Wall Street Journal-ը հաղորդում է, որ Մերիլենդի համալսարանի Բժշկական դպրոցի մասնագետները մի շարք հետազոտություններ են իրականացրել արդեն կորոնավիրուսով հիվանդացած պացիենտների շրջանում՝ պարզելու, թե ինչպես է վերջիններիս օրգանիզմում ստեղծվում վիրուսին հակազդող իմունային համակարգ:
Գիտնականները հանգել են եզրակացությանը, որ արդեն պատվաստումից հետո մարդու օրգանիզմում հակամարմինն արտադրվում է բավականաչափ քանակությամբ, որպեսզի դիմակայի COVID-19-ին:
«Կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվածների օրգանիզմում պատվաստումից հետո նկատվում է հակամարմնի արագ արտադրություն՝ ի տարբերության այն մարդկանց, ովքեր դեռ չեն հիվանադացել: Երկրորդ անգամ պատվաստվելու կարիք գուցե պետք չլինի, ինչը թոյլ կտա խնայել և ճիշտ օգտագործել պատվաստանյութերի չափաբաժինները»,- գրում է պարբերականը:
Նմանաբնույթ եզրակացություն է արել նաև Մաունթ Սինայի բժշկական կենտրոնին կից Իկանայի բժշկական դպրոցի մասնագետները: