Սասեքսի դուքսն ու դքսուհին չեն վերադառնա Բրիտանիայի թագավորական ընտանիքի անդամների իրենց պարտականություններին: Ինչպես հայտնում է BBC-ն, այս մասին հայտարարվել է Բուքինգհեմյան պալատում:
Նշվում է, որ խոսքը գնում է նաև թագավորական ընտանիքի ներկայացուցիչների սոցիալական ծառայությունից հրաժարվելու մասին։
Բացի այդ՝ մոտ ապագայում արքայազն Հարրին և նրա կինը՝ Մեգան Մարքլը, մտադիր են հրաժարվել պատվավոր զինվորական կոչումներից, ինչպես նաև թագուհու հովանավորչությունից:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ դուքսն ու դքսուհին սպասում են իրենց երկրորդ երեխային: