ՄԵՐԿԵԼԸ ԽՈԻՃԱՊԻ Է ՄԱՏՆՎԵԼ՝ ԱՌԱՆՑ ԴԻՄԱԿԻ ՏԵՍԱՆՅՈՒԹՈՒՄ ՀԱՅՏՆՎԵԼՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ
copy image url

ՄԵՐԿԵԼԸ ԽՈԻՃԱՊԻ Է ՄԱՏՆՎԵԼ՝ ԱՌԱՆՑ ԴԻՄԱԿԻ ՏԵՍԱՆՅՈՒԹՈՒՄ ՀԱՅՏՆՎԵԼՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ

Արտաքին Ավելին 4 տարի առաջ - 23:29 18-02-2021

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բունդեսթագում իր ելույթներից մեկից հետո մոռացել է ամբիոնից վերցնել ու դնել իր դիմակը, ինչը գրավել է հեռուստաալիքների ուշադրությունը:
Երբ Մերկելը սկսել է խոսել, նա հանել է դիմակը և դրել ամբիոնին՝ թղթապանակի կողքին: Խոսքն ավարտելուց հետո քաղաքական գործիչը վերադարձել է իր տեղը՝ մոռանալով դիմակի մասին: Կորուստը պարզվել է մի քանի րոպե անց: Քաղաքական գործիչը շատ է զարմացել, վեր թռել և շտապել ամբիոնի մոտ, որտեղ նրան փոխանցել են մոռացված իրը: