Քրեական գործ է հարուցվել հայտնի հաղորդավար Յուրի Դուդիի եղբոր և եղբորորդու վրա հարձակման դեպքի առթիվ: Այժմ ոստիկանությունը որոնում է այն մարդկանց, ովքեր կարող են ներգրավված լինեն հանցագործության մեջ:
Դեպքը տեղի է ունեցել 2018թ.-ի հոկտեմբերին: Ոստիկանությունը այդ ժամանակ մերժել է Յուրիի եղբոր՝ Իգորի բողոքը՝ այն համարելով ոչ հիմնավոր, իսկ վնասվածքները՝ ոչ լուրջ:
Դեպքը եղել է ամուսնալուծությունից հետո երեխայի խնամակալության պատճառով: Իգորն իր մոր և որդու հետ մանկապարտեզ գնալու ճանապարհին նկատել է Ջիպ մակնիշի երկու մեքենա, որոնցից մեկից իջել է իր կինը՝ հոր և երեք թիկնապահների հետ: Նրանք ցանակցել են բռնի ուժով վերցնել երեխային, ինչը չի հաջողվել: Ծեծկռտուքի արդյունքում տուժել են Դուդիի հարազատները:
2019թ. մարտի 6-ին Դուդիի ընտանիքի անդամները կրկին դիմել են իրավապահ մարմիններին՝ գործ հարուցելու խնդրանքով:
Ինչպես հայտնում է Ռեն հեռուստաընկերությունը, այժմ գործը վերաքննվում է՝ մի խումբ անձանց կողմից նախնական դավադրությամբ առևանգման փորձի հիմքով: Տուժող կողմը Յուրիի Դուդիի եղբայրը և եղբորրդին են:
Յուրին անձամբ չի ցանկանում մեկնաբանել միջադեպը: