ԱՐՑԱԽԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԹԱՆԿԱՐԺԵՔ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐՆ ԱՃՈՒՐԴԻ ԵՆ ՀԱՆՎԵԼ
copy image url

ԱՐՑԱԽԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԹԱՆԿԱՐԺԵՔ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐՆ ԱՃՈՒՐԴԻ ԵՆ ՀԱՆՎԵԼ

Ներքին 4 տարի առաջ - 15:55 16-02-2021

Արցախի Հանրապետության կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեն հայտարարել է պետական մարմինների, ընկերությունների սեփականությունը հանդիսացող մարդատար ավտոմեքենաների օտարման և աճուրդի մասին:

Համաձայն հրապարակված ցանկի՝ մասնավորապես ընթացիկ տարվա մարտի 5-ին, աճուրդի են ներկայացվելու ընդհանուր առմամբ՝ 9 մարդատար թանկարժեք ավտոմեքենաներ: Աճուրդի ներկայացվող ավտոմեքենաների մեկնարկային գինն ըստ տարեթվի ու մակնիշի՝ գնահատվում է 11 միլիոն 700 հազարից մինչև 25 միլիոն 200 հազար դրամ: Ըստ մեկնարկային գնի ավտոմեքենաների ընդհանուր ակնկալվող արժեքն է 149 միլիոն 800 հազար դրամ: Մարտի 3-ին աճուրդի են ներկայացվելու նաև Արցախի ներքին գործերի նախարարության ավտոպարկում գտնվող 5 ավտոմեքենա՝ ընդհանուր առմամբ 1 միլիոն 985 հազար 600 դրամ մեկնարկային արժողությամբ:

Դեռևս տարեսկզբին՝ Արցախի պետական պաշտոնյաների ծառայողական ավտոմեքենաների թվի կրճատման և դրանք աճուրդի դնելու վերաբերյալ քննարկումների մասին տեղեկացրել էր Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը. «Որոշում է ընդունվել, որ հատկապես թանկարժեք ծառայողական ավտոմեքենաները բաց աճուրդի դրվի, որպեսզի դրանք հնարավորինս բարձր գնով վաճառվեն, ապա՝ գումարներն ուղղվեն պետական բյուջե՝ ըստ կարիքի հանրային նպատակներով օգտագործելու համար»: