Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հայտնվել է Յուվենտուսի ուշադրության կենտրոնում:
Calciomercato-ն հայտնում է, որ թուրինյան ակումբը ցանկանում է հրավիրել 32-ամյա ֆուտբոլիստին: Ակումբը սպասում է Մխիթարյանի ու «Ռոմայի» միջև նոր պայմանագրի բանակցային փուլին:
Մխիթարյանի պայմանագիրը Ռոմայի հետ իր համաձայնության դեպքում կարող է ինքնստինքյան երկարաձգվել մինչև 2022 թվականի ամառը: Եթե Մխիթարյանը որոշում ընդունի հրաժարվել այդ կետից, նա ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակ կստանա, որից կարող է օգտվել գործող չեմպիոն Յուվենտուսը: