Մխիթարյանը կարող է լքել «Ինտերը» պայմանագրի վաղաժամ խզմամբ
copy image url

Մխիթարյանը կարող է լքել «Ինտերը» պայմանագրի վաղաժամ խզմամբ

Սպորտ 1 ամիս առաջ - 17:24 22-02-2025
Ամռանը Իտալիայի չեմպիոն՝ Միլանի «Ինտերում» սպասվում են կադրային փոփոխություններ։

Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմից, հնարավոր է՝ հեռանա առնվազն 3 խաղացող: Հայտնում է onefootball.com-ը։

Այդ ֆուտբոլիստներն են՝ Հենրիխ Մխիթարյանը, պաշտպաններ՝ Ֆրանչեսկո Աչերբին ու Մատեո Դարմիանը։

Նրանց պայմանագրերը նախատեսված են մինչև 2026թ-ի հունիսը, սակայն կա նաև 12 ամիս շուտ խզելու հնարավորություն։ Այս դեպքում՝ ակումբը պետք է փոխհատուցում վճարի ֆուտբոլիստներին։