ՎԱՐՉԱՊԵՏԸ ԳՈՐԾԻ ՄԱՐԴ Է․ ԱՐՄԵՆ ՂՈՒԼԱՐՅԱՆԸ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ. ՀՐԱՊԱՐԱԿ
copy image url

ՎԱՐՉԱՊԵՏԸ ԳՈՐԾԻ ՄԱՐԴ Է․ ԱՐՄԵՆ ՂՈՒԼԱՐՅԱՆԸ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ. ՀՐԱՊԱՐԱԿ

Մամուլ 4 տարի առաջ - 10:35 05-02-2021

«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարության նա­խորդ նիստին՝ հունվա­րի 21-ին, Քաղաքաշի­նության կոմիտեի նախագահ նշանակվեց կոմիտեի նախագա­հի ԺՊ Արմեն Ղուլարյանը:

Ղուլարյանը նախկիններից մնացած կադր է՝ 1999-2014 թթ. եղել է Տավուշի մարզպետը, հետո՝ քաղաքաշինության նախարարի տեղակալը: Երեկ կառավարության նիստից հե­տո նրան հարցրինք՝ ինչպես ստացվեց, որ իրեն նշանակեցին այս պաշտոնում: «Դուք հարցն ի՞նձ եք ուղղում»,- զարմացավ հին-նոր չինովնիկը:

Այո, Ձեզ ենք ուղղում:

Բա ես ինչ կարող եմ ասել, եթե նշանակվել եմ, ուրեմն գտել է անհրաժեշտ վարչապետը:

Ինչո՞վ է անհրաժեշտ գտել, այսինքն՝ Ձեզ համար հասկա­նալի՞ է Նիկոլ Փաշինյանի՝ Ձեզ անհրաժեշտ գտնելու պատճա­ռը, Ձեզ հարցրե՞լ է, օրինակ, ցանկանո՞ւմ եք աշխատել այս պաշտոնում, թե ոչ:

Որոշումը կայացնում է վարչապետը և կառավա­րությունը:

Պարո՛ն Ղուլարյան, Դուք նախկին իշխանություններից եք տեղափոխվել այս կառավա­րություն, և սա տարակուսանք է առաջացնում, որ մի կողմից Նիկոլ Փաշինյանը նախկիննե­րին մերժում է, մյուս կողմից նախկին պաշտոնյաներին պաշտոնի է նշանակում:

Տարակուսանք Ձեզ մոտ է առաջացնում:

Ոչ միայն, շատերի մոտ, ովքեր հիշում են Նիկոլ Փաշինյանի նախկին ելույթներն ու հայտարարությունները:

Ես գիտեմ, որ վարչապետը գործի մարդ է և աշխատանքով, մասնագիտական և կազմա­կերպական ունակություններով օժտված մարդկանց համա­պատասխան աշխատանքի, համապատասխան պարտա­կանությունների կատարման մեջ միշտ ընդառաջում է և աջակցում է: Եվ մենք պետք է միասնական լինենք, և նույնիսկ այս պահին, այս լարված և ծանր իրավիճակներում ես Ձեզ էլ խորհուրդ կտայի՝ լինել ավելի կառուցողական և միասնական:

«Գործի մարդ» լինելու արդյունքում մենք կորցրինք Արցախի 70 տոկոսը և ունենք հազարավոր զոհեր: Ձեզ հա­մար ընդունելի՞ է դա՝ աշխատել մի կառավարությունում, որի ղեկավարի օրոք մենք նման կորուստներ ենք ունեցել:

Դուք ճիշտ ձևակերպումներ չեք տալիս, ես այդ հարցին թույլ տվեք չպատասխանել:

Ինչո՞ւ, Ձեզ համար ընդունելի՞ է պաշտոն զբա­ղեցնել մի կառավարությունում, որի ղեկավարին մեղադրում են Արցախը հանձնելու, Շուշին ադրբեջանական անվանելու մեջ:

Դուք հատուկ եք մե­ղադրում, ես աշխատում եմ մի կառավարությունում, որն ամբողջությամբ ժողովրդի վստահությունն է վայելում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված