Ժողովուրդը ականջալուր չեղավ Շիրազի պատգամին, որը միասնականության մասին էր. Արա Պապանյան

Ներքին Տեսանյութ 11 ամիս առաջ - 23:40 26-04-2024
Հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազի 110-ամյակին նվիրված միջոցառում է տեղի ունեցել Գյումրիում։

Շիրազի դերը կարևոր է, որպես ժողովրդական բանաստեղծի, որովհետև հայ իրականության մեջ շատ քչերն են արժանացել այդ բարձր կոչմանը։ Շիրազը ժողովուրդ կրթեց ու դաստիարակեց։ Դա այն ժամանակ էր, երբ խորհրդային գաղափարախոսությունը ճնշում էր ազգային մտածողությունն ու պահանջատիրությունը։

Oragir.News-ը զրուցել է Հովհաննես Շիրազի տուն-թանգարանի նախկին տնօրեն Արա Պապանյանի հետ։

«Շիրազը շփվում էր ժողովրդի հետ և Շիրազի ամենամեծ պատգամը միասնությունն էր...եթե մենք միասնական չենք, հավերժ չենք կարող լինել»,-նշեց Արա Պապանյանը։

Մանրամասներըտեսանյութում։