ԱԴՐԲԵՋԱՆԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԳՇ ՊԵՏԸ ՊԱՇՏՈՆԱՆԿ Է ԱՐՎԵԼ
copy image url

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԳՇ ՊԵՏԸ ՊԱՇՏՈՆԱՆԿ Է ԱՐՎԵԼ

Արտաքին 4 տարի առաջ - 12:46 29-01-2021

Ինչպես հաղորդում է «Թուրան» գործակալությունը, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, որը չորս ամիս գերեզմանի նման լուռ էր գլխավոր շտաբի պետ Նաջմեդդին Սադիգովի ճակատագրի մասին, հանկարծ այսօր հայտարարել է, որ նա ազատվել է պաշտոնից և տեղափոխվել է պահեստազոր:

Ղարաբաղյան երկրորդ պատերազմի օրերին պաշտպանության նախարարությունը ոչ մի կերպ չի արձագանքել պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետի մասին հարցերին և չի մեկնաբանել նրա հեռացման մասին լուրերը:

Մինչդեռ ռազմական աղբյուրները հայտնել են, որ Սադիգովը պաշտոնանկ է արվել պատերազմի հենց սկզբում։ Պատճառը պետության ղեկավարի դժգոհությունն է, որը գլխավոր շտաբի ղեկավարին քննադատել է բանակում տիրող իրավիճակի մասին ոչ համարժեք զեկույցի համար։

«Թուրան» գործակալությունը հայտնում է նաև, որ մի շարք նախկին զինծառայողների կարծիքով՝ պատերազմի սկզբում կորուստները կապված էին հենց գլխավոր շտաբի նախկին պետի անվան հետ։

Ամենից շատ դիտված