Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը պաշտոնանկ է արվել՝ թալիբների կողմից Քաբուլի գրավման ժամանակ արձակուրդից չվերադառնալու պատճառով
copy image url

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը պաշտոնանկ է արվել՝ թալիբների կողմից Քաբուլի գրավման ժամանակ արձակուրդից չվերադառնալու պատճառով

Արտաքին 3 տարի առաջ - 09:07 16-09-2021

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը պաշտոնանկ է արել ԱԳ նախարար Դոմինիկ Ռաաբին, որն օգոստոսին՝ Քաբուլի վրա թալիբների հարձակման ժամանակ, արձակուրդից չէր վերադարձել: Վերադասավորումների մասին հաղորդվում է Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում: Ջոնսոնը Ռաաբին նշանակել է արդարադատության նախարար և փոխվարչապետ: Ինչպես նշել է Reuters-ը, նախկին արտգործնախարարը երկրորդ նշանակումը ստացել է «հարվածը մեղմելու համար»: Ռաաբը փաստացի կատարում էր փոխվարչապետի պարտականությունները, երբ անցած տարի Բորիս Ջոնսոնը հոսպիտալացվել էր կորոնավիրուսով վարակվելուց հետո, հիշեցնում է գործակալությունը:

Նոր արտգործնախարարը Էլիզաբեթ Թրասն է, որը նախկինում զբաղեցրել է միջազգային առևտրի նախարարի պաշտոնը: Նա երկրորդ կին արտգործնախարարն է Բրիտանիայի պատմության մեջ:

Թալիբների կողմից Քաբուլի գրավման ժամանակ Դոմինիկ Ռաաբն ընտանիքի հետ արձակուրդում էր Կրետեում: Թալիբների իշխանության գալուց հետո պարզ է դարձել, որ Ռաաբը չի զանգահարել Աֆղանստանի արտգործնախարարին բրիտանական զորքերին օգնած թարգմանիչների տարհանման հարցով, հաղորդում է BBC-ն: Ընդդիմությունը պահանջել է Ռաաբի հրաժարականը, իսկ Ջոնսոնն ասել էր, որ լիովին վստահում է արտգործնախարարին:

Ձեզ գուցե հետաքրքրի