«ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ Է ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՏԻՐՈՂ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՇՈՒՐՋ ԻՐԱՆԻ ՀԵՏ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԽՈՐԱՑՄԱՄԲ». ԼԱՎՐՈՎ
copy image url

«ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ Է ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՏԻՐՈՂ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՇՈՒՐՋ ԻՐԱՆԻ ՀԵՏ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԽՈՐԱՑՄԱՄԲ». ԼԱՎՐՈՎ

Ներքին 4 տարի առաջ - 15:33 26-01-2021

Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ երկխոսությունը խորացնելու իրենց փոխադարձ շահագրգռվածությունն են ընդգծում Մոսկվան և Թեհրանը:

Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ բացելով բանակցություններն Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

Նա նաև մատնանշել է ռուս-իրանական փոխգործակցության կարևոր դերը ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ահաբեկչության, թմրանյութերի ապօրինի շրջանառության և կազմակերպված հանցավորության այլ տեսակների դեմ պայքարի միջազգային հարթակներում:

Լավրովը նշել է նաև, որ Մոսկվան և Թեհրանը անկեղծորեն շահագրգռված են բոլոր մասնակիցների կողմից իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի լիարժեք իրականացմամբ: