Կորոնավիրուսային համաճարակը հանգեցնում է վերջին 90 տարվա ընթացքում վատթարագույն ճգնաժամի: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի «Համաշխարհային տնտեսական իրավիճակը և հեռանկարները» զեկույցում:
Զեկույցում նշվում է, որ աշխարհի ՀՆԱ-ն 2020 թ. նվազել է 4.3% -ով, ինչը ամենամեծ անկումն է Մեծ ճգնաժամի ժամանակաշրջանից ի վեր: Ըստ զեկույցի՝ արտադրությունն աշխարհում 2021 թվականին կվերականգնվի 4,7%-ով:
ՄԱԿ-ը կարծում է, որ համաճարակն ամենից շատ հարվածեց զարգացած երկրների տնտեսությանը, քանի որ եվրոպական շատ երկրներ և ԱՄՆ որոշ նահանգներ համաճարակի հենց սկզբում անցան խիստ սահմանափակող միջոցների: