ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԿԱԶՄՈՎ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԳԼԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ
copy image url

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԿԱԶՄՈՎ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԳԼԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ

Ներքին 4 տարի առաջ - 13:05 22-01-2021

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով խորհրդակցություն:

«Այսօր անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով անցկացնում ենք խորհրդակցություն, առաջիկայում նման խորհրդակցություններ ավելի հաճախ պետք է անենք, որպեսզի մեր գործողությունները լինեն համադրված»,- ասել է վարչապետը և հավելել, որ մի շարք ուղղություններով տարբեր գերատեսչություններում կատարվում են համապատասխան աշխատանքներ:

Վարչապետը կարևորել է խորհրդակցությանն Արցախի Հանրապետության նախագահի մասնակցությունը՝ տեղեկատվության փոխանակման, մարտավարական և ռազմավարական առումով հետագա անելիքների պլանավորման համատեքստում:

Նախատեսվում է քննարկել նաև ընթացիկ հարցերը, որոնք այս պահին կան օրակարգում: