ՄԻԵԴ-Ն ԸՆԴՈՒՆԵԼ Է ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄԸ ՄԱՅԴԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ
copy image url

ՄԻԵԴ-Ն ԸՆԴՈՒՆԵԼ Է ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄԸ ՄԱՅԴԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ

Արտաքին 4 տարի առաջ - 16:00 22-01-2021

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) որոշում է ընդունել 2013-2014 թթ. Կիևի Մայդանում տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված գործերի վերաբերյալ: Ստրասբուրգում կարծում են, որ Ուկրաինան պատասխանատու է մեկ ցուցարարի սպանության, ինչպես նաև այն փաստի համար, որ այդպես էլ չի ստեղծվել նշված իրադարձությունների ընթացքում իրավապահ մարմինների աշխատակիցների և ոչ պետական գործակալների կատարած հանցագործությունների արդյունավետ հետաքննության մեխանիզմ:

Ինչպես պարզաբանում է DW-ն, դատավորները նշել են, որ Ուկրաինայի իշխանությունները (նախագահ Վիկտոր Յանուկովիչի ղեկավարությամբ) բազմիցս խախտել են հոդվածներ կյանքի իրավունքի, խոշտանգումների արգելքի, անձի ազատության և անձեռնմխելիության, հավաքների ազատության իրավունքի մասին: Կիևը պետք է փոխհատուցում վճարի այն քաղաքացիներին, որոնք տուժել են 2013 թ. նոյեմբերի 30-ի գիշերը Կիևի Մայդանում ուսանողների բողոքի ցույցը ցրելու, ինչպես նաև դեկտեմբերի 11-ին ուժայինների կողմից Մայդանը գրոհելու ժամանակ: