Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը շնորհավորել է ԱՄՆ նախագահ և փոխնախագահ Ջո Բայդենին ու Կամալա Հարիսին երդմնակալության կապակցությամբ:
ԳԴՀ նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտն իր թվիթերյան էջում մեջբերում է Գերմանիայի առաջնորդի խոսքերը. «Ես ի սրտե շնորհավորում եմ նախագահ Ջո Բայդենին և փոխնախագահ Կամալա Հարիսին երդմնակալության կապակցությամբ, որը վերածվել էր ժողովրդավարության տոնի»:
Նա նաև ավելացրել է, որ անհամբեր սպասում է գերմանաամերիկյան բարեկամության և համագործակցության նոր հեռանկարային ծրագրերի իրագործմանը:
Չորեքշաբթի՝ հունվարի 20-ին, Ջո Բայդենը և Կամալա Հարիսը երդմնակալության արարողությունից հետո ստանձնել են Միացյալ Նահանգների նախագահի և փոխնախագահի պաշտոնները: