Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 307-ով՝ հասնելով 165 հազար 528-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 5 դեպք։ Այս մասին հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 189-ով և հասել 154 հազար 46-ի:
Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 2 հազար 199 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 630 հազար 604-ի:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 7 հազար 719 մարդ։