ՇԱՔԱՐԱՎԱԶ ՆԵՐԿՐՈՂՆԵՐՆ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ, ՍԱԿԱՅՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԽՆԴԻՐ ԿԱ
copy image url

ՇԱՔԱՐԱՎԱԶ ՆԵՐԿՐՈՂՆԵՐՆ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ, ՍԱԿԱՅՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԽՆԴԻՐ ԿԱ

Ներքին 4 տարի առաջ - 10:55 21-01-2021

«Ժողովուրդ» օրաթերթը որոշ տվյալներ է հրապարակել, րստ որոնց՝ 2020 թ.-ի հունվարի 1-ից մինչև նոյեմբերի 30-ը Հայաստան շաքարավազ են ներկրում 83 ընկերություններ:

Չնայած մրցակցության դաշտի ընդլայնմանը, շաքարավազի մեկ կիլոգրամի արժեքը խանութներում և սուպերմարկետներում գերազանցում է 310 դրամը։

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն էլ հայտնում է, որ 2019 թ.-ի նույն ժամանակահատվածում ՀՀ շաքարավազ ներմուծել է 73 ընկերություն: Այսիսնքն մեկ տարվա ընթացքում շաքարավազ ներկրողների թիվը 10-ով ավելացել է, սակայն սպառումն ու գինը մնացել են նույնը: