ՖԻՖԱ-Ն ԴԵՄ Է ԵՎՐՈՊԱԿԱՆ ՊՐԵՄԻԵՐ ԼԻԳԱՅԻ ՍՏԵՂԾՄԱՆԸ
copy image url

ՖԻՖԱ-Ն ԴԵՄ Է ԵՎՐՈՊԱԿԱՆ ՊՐԵՄԻԵՐ ԼԻԳԱՅԻ ՍՏԵՂԾՄԱՆԸ

Սպորտ 4 տարի առաջ - 16:26 21-01-2021

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) չի ընդունում Եվրոպական պրեմիեր լիգայի ստեղծումը: Իսկ եթե այնուամենայնիվ նման մրցաշար կազմակերպվի, ապա դրան մասնակցող թիմերը չեն կարող հանդես գալ ՖԻՖԱ-ի հովանավորությամբ անցկացվող մրցաշարերում: Այս մասին հայտնել է ՖԻՖԱ-ի լրատվական ծառայությունը:

Ավելի վաղ Sky Sports հեռուստալիքը հայտնել էր, որ Լիվերպուլի, Մանչեսթր Յունայթեդի և եվրոպական այլ բարձրակարգ ակումբների կողմից ստեղծվում է միջազգային նոր առաջնություն, որը կկոչվի Եվրոպական պրեմիեր լիգա:

Ակնկալվում է, որ առաջնությանը կարող է մասնակցել մինչև 18 թիմ: Հանդիպումները կանցկացվեն ազգային և եվրոպական առաջնություններին զուգահեռ: Նշվում է, որ առաջնության առաջին սեզոնը կսկսի 2022 թ. ոչ վաղ, իսկ հաղթողը կորոշվի փլեյ-օֆ փուլի հանդիպումներում: