Դեռևս դեկտեմբերի 29-ին ԱԺ-ն արտահերթ նիստում 1 դեմ 99 կողմ ձայներով ընդունեց «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագծի փաթեթը, ըստ որի՝ էակապես կազատականացվի և կհեշտացվի կուսակցությունների գրանցման և ստեղծման գործընթացները: Մասնավորապես փոփոխությունների կարևոր ուղղությունը կուսակցությունների ֆինանսական թափանցիկության ավելացումն է:
ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ Ա. Սարգսյանը ստորագրել է նաև «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքները: