ԳՏՆՎԵԼ Է ՊՆ ԴԱՐՊԱՍՆԵՐԸ ԿՈՏՐԱԾ ԳՈՒՐԳԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԱՆՀԵՏ ԿՈՐԱԾ ՈՐԴՈՒ ԴԻՆ
copy image url

ԳՏՆՎԵԼ Է ՊՆ ԴԱՐՊԱՍՆԵՐԸ ԿՈՏՐԱԾ ԳՈՒՐԳԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԱՆՀԵՏ ԿՈՐԱԾ ՈՐԴՈՒ ԴԻՆ

Ներքին 4 տարի առաջ - 13:15 20-01-2021

Օրեր առաջ Պաշտպանության նախարարության դարպասները մեքենայով կոտրած Գուրգեն Վարդանյանի անհետ կորած որդու դին հայտնաբերվել է։ Այս մասին ասել է Վարդանյանի փաստաբան Կարեն Ստեփանյանը։

Անհետ կորած Գոռ Վարդանյանի ծնողները դեռ դեկտեմբերին ԴՆԹ անալիզ էին հանձնել, սակայն միայն անցյալ շաբաթ՝ հունվարի 15-ին է պարզվել, որ գտնված դին նրանց որդունն է։ Գոռ Վարդանյանի հուղարկավորությունը տեղի է ունեցել հունվարի 17-ին։

Հիշեցնենք, որ ՊՆ ռազմական ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ հունվարի 10-ին՝ ժամը 21։30-ի սահմաններում, Վարդանյանն իր անձնական օգտագործման «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով հարվածել էր ՀՀ ՊՆ վարչական համալիրի հսկիչ անցագրային կետի դարպասներին, կոտրել դրանք, մուտք գործել ՊՆ վարչական համալիրի տարածք, կոտրել մասնաշենքի մուտքի դռները և մեքենայով մխրճվել շինության մեջ:

Գուրգեն Վարդանյանը ձերբակալվել էր, այնուհետեւ ազատ արձակվել։ Նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 327.6 հոդվածի 5-րդ մասով (զորամաս կամ հատուկ պահպանվող զինվորական այլ տարածք ապօրինի մուտք գործելը) և 258 հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ):