ՕԴԱՄՂԻՉ ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՏՐՃԱՆԱԿԱՎՈՐՆԵՐԻ ՈՒ ՀՐԱՑԱՆԱԿԻՐՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ  ԿԱՆՑԿԱՑՎԵՆ ՄԵԿ ՄՐՑԱՇԱՐՈՎ
copy image url

ՕԴԱՄՂԻՉ ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՏՐՃԱՆԱԿԱՎՈՐՆԵՐԻ ՈՒ ՀՐԱՑԱՆԱԿԻՐՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՆՑԿԱՑՎԵՆ ՄԵԿ ՄՐՑԱՇԱՐՈՎ

Սպորտ 4 տարի առաջ - 13:06 20-01-2021

Օդամղիչ հրաձգության Եվրոպայի առաջնության մրցաշարը պետք է տեղի ունենար փետրվարի 26-ից մարտի 6-ը Ֆինլանդիայի Լոհյա քաղաքում, սակայն անցած շաբաթ եվրոպական կազմակերպության նախագահությունը այն չեղյալ է հայտարարել:

Խնդրի լուծմանը նպաստել է Խորվաթիայի ֆեդերացիան։ Հենց Խորվաթիայում է մայիսի 23-ից հունիսի 6-ը տեղի ունենալու ատրճանակավորների և հրացանակիրների Եվրոպայի առաջնությունը:

Որոշվել է, որ մրցումներին կմասնակցեն նա օդամղիչ հրացանակիրները ։ Այսինքն՝ անցկացվելու է մեկ միասնական մրցաշար: Ընդհանուր առմամբ խաղարկվելու է օլիմպիական 16 արտոնագիր:

ISSF-ը կարծում է, որ գարնան ավարտին համաճարակի իրավիճակը թույլ կտա եվրոպացի բոլոր մարզիկներին մասնակցելու օլիմպիական խաղերի որակավորման փուլին:

ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը հույս է հայտնել, որ մրցաշարի արդյունքում Հայաստանի երկուական տղամարդ և կին մարզիկներ կվաստակեն Տոկիոյի օլիմպիական խաղերի ուղեգիր: