ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԱՀՈՒԿԱՎԱԶՔԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԸ
copy image url

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԱՀՈՒԿԱՎԱԶՔԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԸ

Սպորտ 4 տարի առաջ - 12:27 20-01-2021

Գյումրիից, Վանաձորից և Աշոցքից հայտավորված 34 մարզիկ Աշոցքում մասնակցել է Հայաստանի դահուկավազքի առաջնության առաջին փուլին:

Դասական և ազատ ոճերում տղամարդ մարզիկները մրցել են 10 կմ, իսկ կին մարզիկները՝ 5 կմ դահուկուղիներում:

Մրցանակային եռյակում հաջորդաբար տեղ են զբաղեցրել Միքայել Միքայելյանը, Թադևոս Պողոսյանը, Սպարտակ Ոսկանյանը, իսկ կին մարզիկների շարքում՝ Կատյա Գալստյանը, Անգելինա Մուրադյանը և Նելլի Խաչատրյանը:

Տեղեկացնենք, որ ՀՀ առաջնության երկրորդ փուլը տեղի է ունենալու Աշոցքում փետրվարի 14-ին:

Ինպես հայտնի է, տղամարդկանց մրցապայքարում առաջատար հորիզոնական զբաղեցրած Միքայել Միքայելյանը փետրվարի 10-ին մասնակցելու է Ֆինլանդիայում մեկնարկելիք աշխարհի երիտասարդական առաջնությանը: Այնուհետև նրան են միանալու Թադևոս Պողոսյանը և Կատյա Գալստյանը:

Հայաստանը ներկայացնող եռյակը փետրվարի 23-ին հանդես կգա Չեխիայում անկացվող օլիմպիական վարկանիշային մրցաշարում: