2021 Թ․ ՊԵՏԲՅՈՒՋԵՈՎ ՀԱՇՄԱՆԴԱՄԱՅԻՆ ՍՊՈՐՏԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԳՈՒՄԱՐՆ ԱՎԵԼԱՑԵԼ Է ԱՎԵԼԻ ՔԱՆ 3 ԱՆԳԱՄ
copy image url

2021 Թ․ ՊԵՏԲՅՈՒՋԵՈՎ ՀԱՇՄԱՆԴԱՄԱՅԻՆ ՍՊՈՐՏԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԳՈՒՄԱՐՆ ԱՎԵԼԱՑԵԼ Է ԱՎԵԼԻ ՔԱՆ 3 ԱՆԳԱՄ

Ներքին 4 տարի առաջ - 12:28 20-01-2021

2021 թվականի ՀՀ պետական բյուջեով հաշմանդամային (ադապտիվ) սպորտին տրամադրվելիք պետական աջակցության գումարը մի քանի անգամ ավելացել է: ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի եվ տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ 2020 թվականին ադապտիվ սպորտին հատկացվել է շուրջ 29 միլիոն դրամ, իսկ այս տարի աջակցության գումարն ավելի քան եռապատկվել է և կազմելու է շուրջ 104 միլիոն դրամ:

Բացի այս՝ ավելացել է շահառու կազմակերպությունների թիվը. մինչև 2020 թվականը ներառյալ պետական աջակցություն է տրամադրվել հաշմանդամային սպորտի զարգացման խնդիրներով զբաղվող 4 մարզական հասարակական կազմակերպությունների («Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտե», «Խուլերի հայկական սպորտային կոմիտե», «Հայաստանի կույրերի միավորում», «Հայկական հատուկ օլիմպիադաներ»), իսկ 2021 թվականին աջակցություն ստացող կազմակերպությունների թիվն ավելացել է 3-ով: Այս տարի աջակցություն են ստանալու նաև Հայաստանի անվասայլակով բասկետբոլի, Հաշմանդամ անձանց սեղանի թենիսի հայկական և Հաշմանդամային սպորտի ֆեդերացիաները:

Նշենք, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն այս տարի նախատեսում է իրականացնել «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ» մրցույթը, որին կարող են մասնակցել նաև հաշմանդամություն ունեցող անձանց (հայրը կամ մայրը տեղաշարժվում են սայլակով) ընտանիքները: