ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԸ ԿԱՐՃԵԼ Է
copy image url

ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԸ ԿԱՐՃԵԼ Է

Ներքին 4 տարի առաջ - 12:08 20-01-2021

Հատուկ քննչական ծառայությունը կարճել է ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանին առնչվող քրեական գործը։ ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանի խոսքով՝ քրեական գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով։

Քրգործը վերաբերում էր ԱԱԾ նախկին տնօրենի կողմից պաշտոնեական լիազորություններն առերևույթ չարաշահելուն։

Իրավապահները հայտնել էին, որ իր պաշտոնավարման շրջանում Վանեցյանը՝ անտեսելով օրենքով սահմանված 50 տարեկանի սահմանափակումը, բաժնի պետի պաշտոնում նշանակել էր 51 տարեկան, փոխգնդապետի զինվորական կոչում ունեցող, նախկինում ծառայությունից արձակված անձի` նրան տալով գնդապետի կոչում: