Ուղիղ եթեր
Թեժ պայքար ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի աթոռի համար․ Հրապարակ
copy image url

Թեժ պայքար ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի աթոռի համար․ Հրապարակ

Մամուլ 11 ժամ առաջ - 08:50 02-05-2025
Հրապարակ օրաթերթը գրում է․

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի վերադարձին հաշված ամիսներ են մնացել: Բոլորը հասկանում են, որ Միացյալ նահանգների նման կարեւոր երկրում Նիկոլ Փաշինյանը ոչ թե փորձառու դիվանագետ է նշանակելու, այլ իրեն հավատարիմ մարդ` թիմակից, որին վստահում է, որովհետեւ գերտերությունում դեսպանի պաշտոնը նաեւ ստվերային շփումներ է ենթադրում, իսկ դիվանագետներին նա, որպես կանոն, յուրային չի համարում, չի վստահում: Սա գիտեն նաեւ նրա թիմում եւ, ասում են` այժմ թեժ պայքար է գնում Վաշինգտոն գործուղվելու պատվին արժանանալու եւ ԱՄՆ-ում անդարդ ու ապահով կյանքով մի քանի տարի ապրելու հնարավորության համար: ՔՊ-ական շրջանակներից տեղեկացանք, որ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի պաշտոնի հիմնական հավակնորդները երկուսն են` ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը եւ Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:
Արսեն Թորոսյանը, ինչպես շատերն են նկատել, վերջին շրջանում հաճախ է ուղեկցում Նիկոլ Փաշինյանի` արտերկրյա այցերի ժամանակ եւ ուղղակի կաշվից դուրս է գալիս Նիկոլական թեզերն առաջ տանելու համար` ելույթներ է ունենում, ստատուսներ է գրում` շշպռելով քաղաքական հակառակորդներին, օրերս էլ պատռեց Փաշինյանին իմպիչմենտի ենթարկելու մասին իրեն ուղղված դիմումը` ոտնահարելով «Դիմումների եւ բողոքների քննության մասին» ՀՀ օրենքը:

Իսկ Նարեկ Մկրտչյանը, ով նաեւ ՔՊ արտաքին կապերի պատասխանատուն է, վերջին տարիներին բազմիցս ԱՄՆ է մեկնել` տարբեր ֆորումների է մասնակցել, Թրամփի երդմնակալությանն է մասնակցել եւ անգամ Մարկո Ռուբիոյի հետ լուսանկար ունի: Մեր աղբյուրն ասում է, որ իրենք առավել հավանական են համարում Մկրտչյանի նշանակումը, չնայած` հանուն արդարության, պետք է նրան նախարարի պաշտոնից էլ ազատած լինեին, քանի որ` լինելով փարաքարցի եւ գործի պատասխանատուն, տապալեցին Փարաքարի ընտրությունները` չկարողանալով ՔՊ-ին բավարար ձայներ բերել:

Ամենից շատ դիտված

21:48 Տանը նստած էի, բարեկամիս հարսն ու որդին ինձ դաժան ծեծի ենթարկեցին. արթիկցի 87-ամյա կնոջ պատմությունը
10:02 Վթարի է ենթարկվել ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը
21:04 4 անշարժ գույք, բեռնատար, 210 մլն դրամ, 300 հազար դոլար, 100 հազար եվրո կանխիկ, 2․7 մլն եկամուտ․ Առուշ Առուշանյանի ունեցվածքը
22:44 Անհերքելի փաստերով արձանագրված է, որ «թաղապետը» զանգահարել է Չախոյանին և միտումնավոր սպառնացել. տեսանյութ
22:18 Բոլորիդ հրավիրում եմ մասնակցելու քաղաքային շաբաթօրյակին․ Վարդան Ղուկասյան
23:30 Փաշինյանը ունի 2 ճանապարհ՝ կամ ամեն գնով իշխանական աթոռ, կամ մեմուարների հեղինակում բանտում. քաղաքագետ
23:55 Նիկոլաուսը երկընտրանքի առջև ա՝ լեգիտիմացնել ծեծով հարց լուծելը կամ կորցնել Համբալիչին` որպես քաղաքապետ
23:47 Իրավիճակը Սարյան փողոցում՝ պայթյունից անմիջապես հետո. տեսանյութ
20:46 Արամ Սարգսյանն ուզում ա Եվրոպա գնա, մյուսը` Ռուսաստան, մեկն էլ` Լոս Անջելոս, բա ես ո՞ւր գնամ
22:30 Արթուր Չախոյանին Հայաստանի  ինքնիշխանության համար չեն ծեծել. հարցում