Քիչ առաջ Երեւանի լենինգրադյան փողոցում ավտովթար է տեղի ունեցել՝ 4 ավտոմեքենաների մասնակցությամբ: Իրար են բախվել «Օպել», «Կիա», «Մերսեդես» եւ «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաները: Հայտնում է
NEWS.am-ի թղթակիցը:
Նախնական տեղեկություններով, տուժածներ չկան:
«Լեքսուս» մակնիշի 111 OO 12 համարանիշներով ավտոմեքենայում գտնվել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը: Նա այս պահին գտնվում է ավտոմեքենայի սրահում:
Ժամանել են ոստիկանության աշխատակիցներ, որոնք այս պահին աշխատանքներ են իրականացնում, ըստ երեւույթին արձանագրություն են կազմում:
Նշենք, որ ամենաքիչը տուժել է Գագիկ Մելքոնյանի ավտոմեքենան, քանի որ նա եղել է ամենավերջինը եւ աննշան է վնասվել:
Ավելի ուշ Գագիկ Մելքոնյանը մեկ այլ ավտոմեքենայով հեռացավ դեպքի վայրից: