Արթիկցի 87-ամյա Թամարա Վարդանյանը
Oragir.News-ին հայտնել է, որ դաժան ծեծի է ենթարկվել իր բարեկամների կողմից։
«Տանը նստած էի, հարս ու որդի ինձ դաժան ծեծի ենթարկեցին: Գագիկ ու Աննա Սուջյանները ինձ ծեծել ու սպառնացել են, որ նորից կծեծեն»,- պատմում է տարեց կինը։
Վերոնշյալ անձինք բարեկամական կապ ունեն Թամարա Վարդանյանի ընտանիքի հետ, բայց հարաբերությունները լարվել են այն բանից հետո, երբ Սուջյանների ընտանիքը փորձել է տիրանալ Թամարա Վարդանյանի ընտանիքին պատկանող հողատարածքին։
Տարեց կինն ասում է, որ ծեծից հետո իր մոտ առողջական խնդիրներ են առաջացել, ստացել է սալջարդ, գլխապտույտ ունի։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, բայց Թամարա Վարդանյանն այնքան էլ չի հավատում, որ արդար քննություն կտանեն։
Մանրամասները` տեսանյութում։