Թեժ «պայքար»՝ լավագույն սյունեցի քպական պաշտոնյա համարվելու համար. Փաստ
copy image url

Թեժ «պայքար»՝ լավագույն սյունեցի քպական պաշտոնյա համարվելու համար. Փաստ

Մամուլ 2 ամիս առաջ - 08:47 23-01-2025
«Փաստ» օրաթերթը գրում է.

Սյունիքի մարզային լրատվամիջոցներից մեկը հունվարի 20-ին նախաձեռնել է հասարակական կարծիքի հարցում՝ ճշտելու, թե ինչպես են սյունեցիները վերաբերվում-գնահատում Սյունիքի քպական իշխանավորներին. խոսքը մարզային և համայնքային իշխանավորների-պաշտոնյաների և, իհարկե, ԱԺ քպական սյունեցի պատգամավորների մասին է։

Սյունիքի մարզպետարանի մեր աղբյուրները նշում են, որ դրանից անմիջապես հետո մարզպետարանի աշխատակազմը, ի մասնավորի փոխմարզպետներ Հայկ Հարությունյանը և Նարե Ղազարյանը ինտենսիվ սկսել են զանգահարել մարզպետարանի ենթակայության տակ գտնվող կառույցների, այդ թվում՝ դպրոցների ու բժշկական կենտրոնների տնօրեններին, և հորդորել քվեարկել մարզպետի օգտին: Ուսումնասիրելով մասնավորաբար Ֆեյսբուքում տեղադրված այդ հրապարակումը՝ պարզեցինք, որ շատ կարճ ժամանակ անց մարզպետարանի աշխատակիցներն ու մազրպետարանի ենթակայության կառույցների ղեկավար կազմն ու աշխատակիցները ինտենսիվորեն, իրար հերթ չտալով իսկապես քվեարկում են մարզպետի օգտին՝ նրա գործունեությունը գնահատելով «5»: Օրինակ՝ առաջին իսկ ժամերին քվեարկել են Կապանի թիվ 13 դպրոցի փոխտնօրեն Ռիմա Մկրտչյանը, նույն դպրոցի մյուս փոխտնօրեն Զավեն Ստեփանյանը, Կապանի պոլիկլինիկայի տնօրեն Նարինե Գրիգորյանը, Կապանի ԲԿ տնօրեն Արսեն Բաբայանը, Մեղրու ԲԿ տնօրեն Մհեր Աբրահամյանը, Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Տիգրան Վադունցը, մարզպետարանի վարչության պետեր և աշխատակազմի այլ ներկայացուցիչներ՝ Ռոբերտ Կոստանդյանը, Մուշեղ Կոստանդյանը, Արսեն Գրիգորյանը, Արամ Շահնազարյանը, Աննա Ալեքսանյանը, Մարգարիտա Զարգարյանը և այլն, և այդպես շարունակ:

Սյունիքում զարմացած ու տարակուսած են, որ առկա բարդ իրավիճակում մարդիկ, փոխանակ զբաղվեն իրենց գործով, առաջնայնությունը տալիս են ինչոր մանրմունր հարցերին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ