«Տիտանիկ» նավից ուղարկված բացիկը աճուրդում վաճառվել է 375.000 դոլարով։ Այդ մասին հայտնում է BBC-ն։
Բացիկը գրել և ուղարկել էր առաջին դասի ուղևոր, գրող Արչիբալդ Գրեյսի IV-ը։
Փաստաթուղթը աճուրդի է հանվել նրա զարմիկի կողմից։
Նամակում Գրեյսիի մեծ հորեղբայրը գրել է. «Սա հիանալի նավ է, բայց ես կսպասեմ մինչև նավի ճանապարհորդության ավարտը, նախքան դրա մասին դատողություններ անելը»։
Սկզբնական գինը եղել է 75.000 դոլար, սակայն բացիկը վաճառվել է հինգ անգամ ավելի թանկ՝ 375.000 դոլարով։