Երևանում 30-ամյա տղամարդը 5-րդ հարկից ընկել ու հայտնվել է 2-րդ հարկի խաղողի վազերի մեջ. նրան հոսպիտալացրել են. shamshyan.com
copy image url

Երևանում 30-ամյա տղամարդը 5-րդ հարկից ընկել ու հայտնվել է 2-րդ հարկի խաղողի վազերի մեջ. նրան հոսպիտալացրել են. shamshyan.com

Ներքին 8 ամիս առաջ - 12:50 20-08-2024
Այսօր՝ օգոստոսի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գայի պողոտա 10 հասցեում մոտ 30 տարեկան տղամարդը ընկած է խաղողի վազերի վրա:

Մինչ կժամանեին փրկարարները, պարեկներն ու ոստիկանները, քաղաքացիները իրենց ուժերով խաղողի վազի վրայից իջեցրել են տուժածին և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություննն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Ըստ նախնական տեղեկությունների՝ նա 5-րդ հարկից վայր է ընկել, սակայն կան նաև տեղեկություններ, որ հնարավոր է՝ նա փորձել է ինքնասպան լինել:

Դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով արդեն նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են հիվանդանոց տեղափոխված քաղաքացու ինքնությունն ու բնակության վայրը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված