Լարված իրավիճակ՝ Արագածոտնի մարզում. 15-ից ավել գյուղերի բնակիչներ փակել  են Երևան-Գյումրի ավտոճանապարհի Կոշի տարածքը. shamshyan.com
copy image url

Լարված իրավիճակ՝ Արագածոտնի մարզում. 15-ից ավել գյուղերի բնակիչներ փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհի Կոշի տարածքը. shamshyan.com

Ներքին 8 ժամ առաջ - 11:30 27-04-2025
Այսօր՝ ապրիլի 27-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում։ Արդեն 1.5 ժամ է՝ Արագածոտնի մարզի մոտ 15-ից ավել գյուղերի բնակիչներ ի նշան բողոքի փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Կոշ գյուղի խաչմերուկը։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում բողոքի ակցիայի մասնակիցները ասում էին՝ իրենց պահանջը ոչ քաղաքական է․ «Մենք պահանջում ենք, որպեսզի կառավարությունը, հանձինս Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության՝ նախարարի գլխավորությամբ, վերանայեն իրենց որոշումն ու չեղյալ հայտարարեն, քանի որ այդ որոշումը մի իսկական գլխացավանք է դառնալու 15-ից ավելի գյուղերի բնակիչների համար։ Տրանսպորտը ոչ միայն թանկացրել են, այլև եթե նախկինում գյուղերից տրանսպորտը հասնում էր մինչև «Կիլիկիա» ավտոկայան, ապա հիմա այն հասնելու է մինչև Աշտարակ, ու այդտեղից մենք էլ երթուղի չունենք դեպքի Երևան»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում