Իրանում պայթյունից տուժածների թիվը հասել է 1139-ի
copy image url

Իրանում պայթյունից տուժածների թիվը հասել է 1139-ի

Արտաքին 9 ժամ առաջ - 10:51 27-04-2025
Իրանի հարավային նավահանգստում պայթյունից տուժածների թիվը գնալով աճում է:

Արդեն հայտնի է 1139 տուժածների մասին:

Այս մասին հայտնել է կառավարության խոսնակ Ֆաթեմեհ Մոհաջերանին

Պաշտոնապես երկրի իշխանությունները չեն ասում, թե կոնկրետ ինչ է եղել պայթած բեռնարկղերում։

Սակայն New York Times-ի՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ կապ ունեցող աղբյուրը հայտնել է, որ նավահանգստում նատրիումի պերքլորատով բեռնարկղեր են պայթել: Այս նյութն օգտագործվում է պինդ հրթիռային վառելիք արտադրելու համար։