Հայաստանում պաշտոնապես միայն վերջին 3 տարիներին ապօրինի հատվել է 50 հազարից ավելի ծառ: Սրան գումարեք պետության կողմից թույլատրված օրինական ծառահատումները:
Մեկնաբան Արմեն Աթալյանն է անդրադառնում խնդրին՝ մանրամասնելով սպասվող աղետի ծավալները:
«Էկոակտիվիստների կարծիքով, ապօրինի անտառհատումների իրական թիվը պաշտոնականից 3 անգամ ավելին է: Այսինքն Հայաստանում ամեն տարի է 50 հազար ծառ հատվում: Պատկերացնո՞ւմ եք աղետի ծավալները, որը գուցե մեր աչքով չենք տեսնում, սակայն զգում ենք մեր մաշկի վրա. տարեցտարի աղտոտվող օդը վկա»,- նշում է նա:
Մանրամասները՝ տեսանյութում: