Հարիսի ուղերձը հայերին, Բաքվի նոր պահանջը, Ղրիմը կմնա Ռուսաստանին․ Ամփոփ լուրեր․ արտաքին

Արտաքին Տեսանյութ 5 ժամ առաջ - 23:09 25-04-2025
Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է ապրիլի 25-ի միջազգային կարևոր լուրերը:

Միացյալ Նահանգների նախկին փոխնախագահ, Դեմոկրատական կուսակցության անդամ Քամալա Հարիսը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ ուղերձ է հղել։
«Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում 1,5 միլիոն մարդկանց հիշատակին, որոնք Հայոց ցեղասպանության ժամանակ տեղահանվեցին, կոտորվեցին և մահվան երթով անցան։ Այս ողբերգությունից 110 տարի անց մենք նաև խորհում ենք հայ ժողովրդի ուժի և դիմացկունության մասին և վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ պայքարելու ատելության բոլոր դրսևորումների դեմ»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Հարիսը։
Նշենք՝ երեկ լրացավ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը։ ԱՄՆ գործող նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփը իր ուղերձում կրկին օգտագործել էր «Մեծ եղեռն» ձևակերպումը, ի տարբություն իր նախորդի՝ Ջո Բայդենի, ով իր պաշտանավարման 4 տարիներին օգտագործում էր ցեղասպանություն եզրույթը։

Բաքուն ակնկալում է, որ Հայաստանը կձեռնարկի համապատասխան քայլեր՝ Սահմանադրությամբ ամրագրված Ադրբեջանի նկատմամբ այսպես կոչված տարածքային պահանջները վերացնելու և ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու համար։
Այս մասին այսօր Բաքվում հայտարարել է արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ ԵՄ արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
Այս պահանջներից բացի Բայրամովը կոչ է արել նաև քայլեր ձեռնարկել՝ Ադրբեջանի և Թուքրիայի դրոշների այրումը որպես հանցագործություն ճանաչելու համար։ Նա հերթական անգամ նշել է, թե իբր Հայաստանում ռևանշիստական տրամադրությունները գլուխ են բարձրացնում, ինչը լուրջ մտահոգության տեղիք է տալիս։
«Կցանկանայի նշել վերջերս Ադրբեջանի և Թուրքիայի դրոշների այրման հետ կապված միջադեպերը: Ցավոք, նմանատիպ միջադեպ տեղի ունեցավ երեկ նաև Ֆրանսիայում: Մենք ակնկալում ենք, որ այս երկրների համապատասխան մարմինները վճռական գործողություններ կձեռնարկեն՝ ապահովելու, որ մեկ այլ երկրի ատրիբուտների այրումը ճանաչվի որպես հանցագործություն»,- ասել է Ադրբեջանի գլխավոր դիվանագետը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված