Ապրիլի 25-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալլասին։
Զրույցի ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել հարավկովկասյան տարածաշրջանում կայունության ապահովման հարցերի շուրջ։
Ալիևը նշել է, որ քայլեր են ձեռնարկվում և քննարկումներ են ընթանում Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմանի հիմունքներով հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։