Հոկտեմբերի 21-ին ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը ՀՀ դեսպանատանը հյուրընկալեց հայ և գերմանացի լրագրողների փոխանակման՝ "Correspondents in Conflicts" ծրագրի ղեկավար Սեբաստիան Ռյոսներին և ծրագրի մասնակից Հայաստանից ժամանած լրագրողներին։ Հայտնում են Գերմանիայում ՀՀ դեսպանությունից։
Հանդիպման ընթացքում ՀՀ դեսպանն անդրադարձավ հայ-գերմանական հարաբերությունների երկկողմ օրակարգին, տարածաշրջանի անվտանգությանը և միջազգային հարաբերություններին առնչվող այլ թեմաների։ Դեսպանը պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին։