Երևանում խմած վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել ընտանիքի 4 անդամի, որոնցից 2-ը երեխաներ են. shamshyan.com
copy image url

Երևանում խմած վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել ընտանիքի 4 անդամի, որոնցից 2-ը երեխաներ են. shamshyan.com

Ներքին 9 ժամ առաջ - 17:51 25-04-2025
Այսօր՝ ապրիլի 25-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:50-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 32-ամյա Կարապետ Հակոբյանը իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Արտաշիսյան փողոցում՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել 4 հետիոտնի, ապա կոտրել հետիոտնային անցման համար տեղադրված լուսակիրն ու երկաթե էլեկտրասյունը:

Վրաերթի հետևանքով 2 անչափահասներ տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, մեկ չափահաս՝ «Էրեբունի», 1 չափահաս էլ՝ «Աստղիկ» բժշկական կենտրոններ:

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ:

Վիրավորներն ընտանիքի անդամներ են՝ տատը, մայրը և տղա ու աղջիկ երեխաները:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված