«Վլադիմի՛ր, կա՛նգ առ», կարմիր ահազանգ՝ Կամչատկայում, «տիեզերական ժպիտ»՝ երկնքում. Միջազգային մամուլ

Տեսանյութ Մամուլ Արտաքին 12 ժամ առաջ - 13:30 25-04-2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարություն է արել Կիևի վրա ռուսական հարվածների վերաբերյալ՝ դրանք որակելով որպես ոչ անհրաժեշտ և ժամանակավրեպ։ Այս մասին գրում է BBC-ն։
«Ես դժգոհ եմ Կիևին հասցված հարվածներից։ Դրանք պետք չեն։ Վլադիմի՛ր, կա՛նգ առ, շաբաթական 5000 զինվոր է մահանում։ Եկեք խաղաղության պայմանագիր կնքենք», – ասել է Թրամփը՝ դիմելով Վլադիմիր Պուտինին։

Ապրիլի 25-ին երկնքում կպատկերվի հազվագյուտ և հմայիչ աստղագիտական երևույթ։ Այս մասին գրում է ABC-ն։
Սատուրնը, Վեներան և կիսալուսինը այնպիսի դասավորություն կունենան, որ միասին կնմանվեն ժպտացող դեմքի։
Վեներան և Սատուրնը կդառնան «աչքերը», իսկ կիսալուսինը՝ «ժպիտը»։

Այս և միջազգային մամուլի մյուս ուշագրավ հրապարակումները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի